kuzem linel (исполнитель: armen danielyan)
Կուզեմ լինել քեզ հետ մենակ Քո իրանից բռնած բարակ Ու համբուրել արցունքները՝ թուխ աչքերիդ: Կուզեմ վազել քո հետևից, Հասնել բռնել քո ծամերից, Ու քո շուրթերն արնոտ տեսնել՝ իմ հաբույրից: Կուզեմ պատռել ես քո շորերն Ու քո մարմինը մերկ տեսնել Ու քո կրծքին փարվել անմեղ իմ սիրելի՜, Իմ սիրելի՜... Կուզեմ երկնից աստղեր պոկել Քո ոտքերի տակին սփռել , Իրիկնային լույսերի տակ գերվել քեզնով: Կուզեմ որ իմ մահվան ժամին Արցունք չգան քո աչքերին, Միայն քո ջերմ շուրթը դիպչի իմ պաղ շուրթին: Կուզեմ որ իմ գերեզմանին Դու ծաղիկներ բերես կարմիր, Հեռանալիս նվեր թողնես բույրը մարմնի՜դ, Բույրը մարմնի՜դ..