Իբրեւ արծիվ (исполнитель: Hovhannes Badalian)

Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար.
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ։

Թշնամիներ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրանց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ։

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ։

Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Awake and Alive (Skillet)  Dolly Parton Poor Folks Town  Oh Me Unplugged Nirvana  Джага  Justin Bieber-heartbreaker  Реп текст  Immigraniada 
О чем песня
Hovhannes Badalian - Իբրեւ արծիվ?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен