Արի՛, իմ սոխակ | Ari, im sokhak (исполнитель: Lilit Pipoyan)

խոսք` Ռ. Պատկանյան

Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին*, 
Տաղերով քուն բեր տըղիս աչերին. 
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ, 
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։ 

Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ, 
Օրորե տղիս, քընի է կարոտ. 
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ, 
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։ 

Թո՛ղ դու, տատրակիկ, քո ձագն ու բունը, 
Վուվուով տղիս բեր անուշ քունը. 
Բայց նա լալիս է. տատրակի՛կ, մի՛ գալ, 
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։ 

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր, 
Շահի զրուցով որդուս քունը բեր. 
Բայց նա լալիս է. կաչաղա՛կ, մի՛ գալ, 
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ։ 

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե, 
Քու երգը գուցե իմ որդիս կուզե... 
Բազեն որ եկավ՝ որդիս լոեցավ, 
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

Մերի - մայրի, անտառ։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Пушной Парикмахер  Russian Dance  Ide Were Were Nita Ochun Deva Premal  Carry my urn  Слишком гордая  Ранетки дождь  Oxxxymiron-Волапюк  Ремикс 90 80 
О чем песня
Lilit Pipoyan - Արի՛, իմ սոխակ | Ari, im sokhak?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен