Andranik (исполнитель: Tovmas Poghosyan)
Ով դու անմահ քաջ զորավար, Հայոց պարծանք դու Անդրանիկ, Քեզ պես չի ծնել ամեն դար, Ազգիս հերոս քաջ Անդրանիկ: Քո սուրբ անունդ ամեն տեղ, Միշտ հիշվում է քաղաք, թե գեղ, Ինչպես Սասնո Դավիթն ահեղ, Զարգիր անցար քաջ Անդրանիկ: Թշնամիքդ ահաբեկված, Փախչում էին տուն-տեղ թողած, Կտրիճների սուրը շողաց, Ազգի պաշտպան քաջ Անդրանիկ: Փառաբանենք զորավարին, Ուխտենք նրա գերեզմանին, Հայոց ազգի բարերարին, Միշտ քեզ հիշենք քաջ Անդրանիկ: