Verelq (исполнитель: Davit Amalyan)
Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես` բախտիս սարերն ի վեր` Ելնում եմ ես քարերն ի վեր, Ելնում եմ ես սարերն ի վեր` Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր: Բախտս աստղերն են վեր պահել, Ջահել եմ ես ու ձիս ջահել, Չեմ նկատւմ քարեր ճամփիս, Չեմ նկատում սարեր ճամփիս, Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս: Շանթն է բեկվում ճակտիս վրա, Մահ չգիտեմ` կա թե չկա, Ելնում եմ ես ահերն ի վեր, Ելնում եմ ես մահերն ի վեր, Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր: Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես դեպի աստղերն անմեռ, Ինձ ելնելու քարեր կան դեռ, Ինձ ելնելու սարեր կան դեռ, Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ: