Martiki erg (исполнитель: Shushan Petrosyan)
Թռչեի մտքով տուն, Ուր իմ մայրն է արթուն, Տեսնեի այն առուն, Կարոտով ես անհուն, Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում: Թեքվեի աղբյուրին, Կարոտած պաղ ջրին, Լինեի հանդերում, Մեր կանաչ մարգերում, Ուր ծաղկունքն են բուրում, Ուր մանուկ որերում Հովն էր ինձ միշտ համբուրում: Հայրենիքն իմ սրտում` Թե չընկնեմ ես մարտում, Ա՜խ, իմ մայր թանկագին, Տուն կգամ ես կրկին, Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին, Կսեղմեմ քեզ իմ կրծքին: