AxTamar (исполнитель: armen danielyan)
Ծիծաղախիտ Վանա ծովի Փոքրիկ գյուղից առափնյա, Ծովն է մըտնում գաղտագողի Ամեն գիշեր մի տըղա: Ծովն է մըտնում առանց նավակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դեպի կըղզին դիմացի: Խավար կըղզուց պարզ ու պայծառ Մի լույս կանչում է նըրան, Մի վառ փարոս նըրա համար, Չըմոլորի իր ճամփան: Սիրուն Թամարն ամեն գիշեր Այնտեղ կըրակ է անում, Եվ ըսպասում է անհամբեր Այնտեղ` մոտիկ դարանում: Ծըփում ծովն ալեծածան, Ծըփում է սիրտը տըղի. Գոռում է ծովն ահեղաձայն, Նա կըռվում է կատաղի: Եվ Թամարը սըրտատըրոփ Արդեն լըսում է մոտիկ Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով Սիրուց այրվում է սաստիկ: Լըռեց: Ծովի խավար ափին Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր... Ահա եւ նա... իրար գըտան... Կասկածավո՜ր լուռ գիշեր... Միայն ալիքը Վանա ծովի Մեղ&