surb tiramer (исполнитель: nairi)
Քեզ հավատամ, խոստովանիմ, Անմահական սուրբ Տիրամեր, Քու տաճարին էրկրպագիմ, Շատ պատվական սուրբ Տիրամեր: Քու քումպեթն է շինած բալաք, Դու էր վրեն՝ հուրի մալաք, Վին կը զարներ՝ կեներ հալաք, Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Մըջ ըռախտին քու ձին՝ նըխշ է, Ձիուդ քամին մարդ կը քշե, Էնոր զարկած յարեն քըշ է, Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Գովամ քումպեթ բանձըր սարեն, Լուս կը բխա մարմար քարեն, Էն է մըզի փրկի չարեն, Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Գովամ զքու օսկի խաչեր, Քու դուռ գիկան մատաղ խոչեր, Ըխտավորներ՝ ճերմակ մանչեր, Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Գովամ զքու նախշուն յօդեն, Չըմ հեռանա ես քու մոտեն, Չըմ կշտանա անուշ հոտեն Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր: Խոյլի Վարդան գովաց քըզի, Դու՛ էր շընորհք տվի մըզի, Թըղ պահապան էղ