Dzayn tur, ov fida (исполнитель: Sahak Sahakyan)
Ձայն տուր, ո'վ ֆիդա, ինչու ես տրտում, Լուռ ու մունջ նստած երկար մտածում, Ավա˜ղ երկար մտածում, Տխուր երկար մտածում: Շարժեցե'ք տղերք սրեր շողշողուն, Թեփեցեք կրակ թշնամյաց գլխուն, Գազան թշնամյաց գլխուն, Դաժան թշնամյաց գլխուն: Թափե'նք մեր արյուն իբրև ախոյան, Լինենք առաջնորդ մեր ազատության, Սիրուն մեր ազատության, Անուշ մեր ազատության: Քանի այսպես է վիճակը հայի, Զինված պիտ լինի ամբողջ ֆիդայի, Սիրուն ամբողջ ֆիդայի, Կտրիճ ամբողջ ֆիդայի: Շտապեք ընկերք, խմբվիլ միատեղ, Եռագույն դրոշակ ծածանի այնտեղ... Թող միշտ ծածանի այնտեղ Սիրուն ծածանի այնտեղ: Պարզեցեք դրոշակ անմահ հայության, Լինի առաջնորդ մեր ազատության, Սիրուն մեր ազատության, Անուշ մեր ազատության: