KaKach (feat. Arman Solomonyan) (исполнитель: 3.33)

Երբ կակաչները կկարմրեն կամաչեն
Դու երևի էլ չվիճես հետս ու ինձ ճանաչես
Երբ ցերեկները կդառնան գիշերներ
Դու երևի վերևից բերես մի լուր արևից
Ու ինձ շեղես ցույց տաս լույսն ես 
Դուրս գաս հյուր գաս
Հյուր գաս իմ հոգին շուռ տաս 
Արևից ինձ լուր տաս
Բայց այդ ամենը երևի շատ երկար կտևի 
Քո այդ հետքերի հետևից գալը ինձ քեզ մոտ չի բերի  

Երբ որ ծառերը ծերացած կդառնան սպիտակ
Երբ որ ձմեռը նրանց կվերցնի իր թևի տակ 
Դու էլի կսպասես, կսպասես որ  ես  գամ 
Իսկ ես էլի ուրիշի հետքերով կգնամ 
Թող բերեն րոպենները քեզ նվեր քո մեծ սերը 
Ու բոլոր երազանքներդ կատարվեն նոր տարվա գիշերը 
Ու կգա քո ժամանակը մի ասա ուշ ա 
Դու թագուհի ես դու ձյունանուշ ես 

Պետք չի ջնջել կամուրջները 
Պետք չի հուսահատվել 
Քո կյանքը քո հետ մեծ հույս ա կապել 
Չկա անձրև բայց  աչքերն են քո թաց սև 
Քեզ փնտրելով ես մի ամբողջ կյանք եմ անցել 
Մի քիչ մնաց հասնում եմ հավատացնում եմ 
Արդեն խավարն անցնում ա ծաղիկներն էլ բացվում են 
Երբ կակաչները կկարմրեն կամաչեն
Դու հաստատ  էլ չես վիճի հետս ու ինձ ճանաչես

Դու ջնջել ես կամուրջները 
Ու անլուրջ էր քո նոր սերը 
Մեզ էլ չի փրկի երգն այս ու կրկին 
Թողնելու ու հեռանում ես չսկսված դու վերջանում  ես 
Ու չկա անձրև բայց աչքերն են քո թաց սև 

Երբ որ ամեն ինչ մի օր լավանա 
Մի օր կասես լավ մնա 
Ես կգնամ ու էլ չեմ մնա 
Կամ էլ հակառակը կավելացնես կարագը 
Կկտրես լավաշը պատրաստելով իմ նախաճաշը
Կամ էլ կմնաս մենակ ես էլ նույն տեսակ 
Շրջապատից կզզվեմ ասելով տեսակ ես ճիշտ էի 
Կամ էլ վերջնական հավես չկար 
Երևի պետք չէր առանց հրավեր մտնել նկար 
Երևի չարժեր հոգուդ լարերը շարժել
Առանց նրանց ձայնի շատ էիր վարժվել 
Երևի պետք չէր հեչ սեր փնտրել քո մեջ 
 Հավատալով որ միշտ էլ լինելու է նոր էջ 
Երբ որ լուսի կբացի փակ աստղերը 
Կգտնես մի ակնթարթ ու կկորցնես սերը 
Իսկ երբ էլի կբացվեն ծաղիկները 
Կհասկանանք որ արդեն ուշ ա, կհասկանանք ինքներես
Ու Կփորձենք գնենք մի նոր ձև որ մեր սերը փորձենք 
Նոր տարբերակներ ունենալով տարբերակներ 
Կամ էլ կսպասենք կակաչներին ամաչող կարմիր 
Չէ որ մենք էլ ենք մարդ սիրտ արյուն մարմին

Դու ջնջել ես կամուրջները 
Ու անլուրջ էր քո նոր սերը 
Մեզ էլ չի փրկի երգն այս ու կրկին 
Թողնելու ու հեռանում ես չսկսված դու վերջանում ես 
Ու չկա անձրև բայց աչքերն են քո թաց սև
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Мария Берсенева  DEVolution  Duderstadt smile  Hana wa Odore ya Irohaniho  До утра-даша Суворова  Я тебя уже забыла  Песня Burns  5 nizza весна 
О чем песня
3.33 - KaKach (feat. Arman Solomonyan)?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен