Yes spasum em qez hayrik |̲̅̅●̲̅̅|̲̅̅=̲̅̅|̲̅̅●̲̅̅] (исполнитель: RUBEN HAXVERDYAN)
Վերադարձ Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ, Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք, Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ, Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ... Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել, Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել, Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել, Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել: Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ, Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ, Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել, Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել... Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա, Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա, Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա, Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա: Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա, Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա, Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա, Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա... Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս, Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս, Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա: Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր, Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ, Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր, Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր... Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ, Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք, Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ, Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ.