Kyanq u KrivԿյանք ու կռիվ (исполнитель: Arthur GrigoryanԱրթուր)

<<Կյանք ու կռիվ>>
Խոսք՝Ավետ Բարսեղյան
Մեղեդի՝ Արթուր Գրիգորյան

Խաղաղության մեջ ամենքիս ճակատագրերն են տարբերվող,
Բայց հայրենիք պաշտպանելիս դառնում ենք մի երկինք ու հող։
Անփորձ, անվախ հոգիներից հավաքվեցինք բանակ դարձանք
Մեր անցյալի հերոսներից ժառանգեցինք մի երազանք.
Երկիրը սեր է, հողը՝ կյանք։

Կրկ. 
Թե կռվից չգամ ու քո համբույրը չզգամ,
Արցունքներդ լի թո՛ղ հաղթանակը սրբի։
Կներե՛ս դու ինձ, մայր, քո որդուն,
Ես խաղաղ երկնքով կգամ տուն։
Թո՛ղ գրկի քեզ  ընկերս հիմա
Իմ կողմից քեզ թող ասի իմ մայր։

Հին օրերից մինչև ներկա հիշողության կամուրջը կա,
Փոխված դեմքեր, սերունդ մի նոր,որ իր կռիվն ունի այսօր։
Կա երազանք,որի համար պիտի պայքար լինի համառ,
Ձեռքեր,որ նոր են զենք բռնել, ուժ կունենան ծաղիկ տանեն։
Մահվան դեմ կյանքն է առավել ։

Կրկ.
Թե կռվից չգամ...

Ես կռվից կգամ ու քո համբույրը կզգամ
Արցունքներդ լի, թո՛ղ հաղթանակը սրբի
Հավատա՛ դու ինձ,մայր, քո որդուն.
Ես խաղաղ երկնքով կգամ տուն
Պահապան քո աղոթքի շնորհիվ
Ես, անցավ ողջ մի կյանք ու կռիվ։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Госпел  Кружечка  Друг друга называть по имени високосный год  Please staind  Butterfly In A Bottle BrainStorm  Я буду вспоминать с улыбкой 
О чем песня
Arthur GrigoryanԱրթուր - Kyanq u KrivԿյանք ու կռիվ?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен