Pativ unem (исполнитель: Armen Poghosyan)
Երկտող գրեց թողեց ինձ մոտ, «Եթե չգամ մինչ առավոտ, Կտաս նամակը հորս, դե պատիվ ունեմ», «Պատիվ ունեմ» նա ինձ ասաց եւ նույն պահին էլ հեռացավ, Բայց հետ չեկավ անմահացավ: Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ, Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ, Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ, Պատիվ ունեմ: Դաշույնն կողքին, զենքը ուսին քայլում էր զգույշ, թաքուն այնպես, Որ թշնամին չնկատի նրան, Նայում էի վստահ քայլքին նրա արծվի սուր հայացքին, Թող դողդողա մեր դարավոր ոսոխը: Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ, Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ, Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ, Պատիվ ունեմ: Կրակոցներ, ուժգին պայթուն, հետո իջավ քար լռություն, Առաջադրանքը կատարված էր, Արցունքը մերն էր, փառքն Աստծուն, նամակն էլ ձեռքս էր այրում, Ա՜խ, չգիտեք ոնց էի ուզում պատռել: Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ, Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ, Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, Բիբլիական Մասիսի պես դուք միշտ խիզախ հայոց սպաներ, Պատիվ ունեմ: Մայրը կանգնած նայում էր մեզ, հարցրեց տխուր.« Բա ո՞նց ա» «Նրան կորցրիր բայց մեզ ունես, պատիվ ունեմ», Հայրը լսեց խոսքերը մեր, ուղղեց հեռուն հայացքը ծեր, «Ուրեմն էդպես էր պետք, պատիվ ունեմ»: Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ, Զենքս որդուս, իսկ սերս մայրերին, Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հզոր հայոց սպաներ, Պատիվ ունեմ: