Erek ev aysor (исполнитель: Arthur Meschyan)

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս...

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին
Կամ ծիծաղում խենթի նման,
Նվիրվում եմ ավազներին`
Անապատի գետի նման...

Նվիրվում եմ անմնացորդ,
Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում,
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում...

Վաղը, երբ որ մշուշ լինի
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը, փոքրիկ մի կայծ
Ետ բերի Ինձ իմ ծիծաղից...

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս...

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս...
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Symarip These Boots Are Made for Walking  Symarip Must Catch a Train  Symarip Stay With Him  No-One But You Памяти Фредди Меркьюри Queen  Мой конь вороной  Олег Газманов - прощай 
О чем песня
Arthur Meschyan - Erek ev aysor?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен