безбилетный пассажир (исполнитель: Empyray)

Antoms ughevor
Ես անտոմս ուղեւոր եմ
Մի բախտի գնացքում,
Հույզերիս կանգառները
Մշուշներն են թաքցնում։

Խենթ սիրո հեքիաթները
Տարիներն են ծածկում,
Ես անսեր սիրահար եմ
Սլացող գնացքում։

Ես միակ ուղեւորն եմ
Հետադարձ գնացքում,
Մեր կորցրած հանդիպումը
Ես փրկել եմ փորձում։

Օտարին հավաում եմ
Կողքինիս՝ համբուրում
Ամենուր ես փնտրում եմ,
Ամենուր էլ՝ կորցնում։

Մեր սիրո հասցեները 
Երկնքում են գրվում,
Հմայված հոգիներ ենք
Հորինված աշխարհում։

Հեքիաթները խաբում են
Հայլին փոշոտվում,
Չուղարկված նամակները
Ժամանակն է կարդում։

Ես անմեղ մեղավոր եմ
Մեղքերիս գնացքում,
Մեր գարնան սխալները
Աշուններն են ներում։

Հմայված հոգիներ ենք
Անտարբեր աշխարհում,
Մեր սիրո գնացքները
Առանց մեզ են գնում։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Корж-летай  Дюша Романов  Время чудес  Клен Рада Рай  Потому что на 10 девчонок  Не забыть мне никогда  Strange Love  Pray Gintama opening 1 Tommy heavenly6 
О чем песня
Empyray - безбилетный пассажир?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен