Ktak (исполнитель: Rouben Hakhverdyan & David Amalyan)

Հեղ.` Դավիթ Ամալյան
Խղճիս հորինած մեղքերի առաջ կլինեմ ներկա,
Մեղքից վախեցած մտքերիս առաջ` նորից բացակա,
Հետո կփակեմ սիրուց արբեցած իմ աչքերը թաց,
Կբացեմ միայն սրտիս գիշերվա հեքիաթի առաջ:

Կրկն.- 
Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթքը չկա,
Հավատից թաքուն կեղծը տարածող սուտ կրոն չկա,
Փառքի կածանով մարդուն սատանի տուն տանող չկա,
Չարը անկեղծ է, բարին ` բարեպաշտ, սուտ սիրող չկա:

Հեքիաթիս բարի հերոսի առաջ կլինեմ ներկա,
Բարին գովերգող չարերի առաջ` նորից բացակա,
Սիրտս կպահեմ քծնող ցերեկվա մարդաշատ աղբից,
Իմ կնճռոտ հոգին կտամ գիշերվա հանդարտ հեքիաթիս:

Հեքիաթս` երազ, ես` մահկանացու, նորից արթնացա,
Ժամանակ կոչվող աղետի առաջ նորից խեղճացա,
Սակայն ինքս ինձ խափելու պահին եղա բացակա,
Խղճիս հորինած մ
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Timbaland Say Something  В Крым  Поводки  Текила до дна  Dunce  Лето2010  Колыбельные 
О чем песня
Rouben Hakhverdyan & David Amalyan - Ktak?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен