Yerkir Hnamya (исполнитель: Arthur Meschian)
Երկիր հնամյա, երկիր հայրենի, Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին Քո հավերժական հմայքը չունեն, Լեռներից այն կողմ, ամպերից անդին: Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, Որքան էլ օտար հողերում լինեմ, Անհունության մեջ, միջոցին թափուր, Ես քեց կորոնեմ, հայրենի իմ տուն: Դու առաջին սեր և վերջին կարոտ, Հուշերի նավակ, ուրախ ու ցավոտ, Շրթերիս վրա կմնաս միշտ դու, Մայրական համբույր, իմ կարոտ տխուր: Երկիր հնամյա, երկիր պապենի, Քո ոգուց շաղված լեզու մայրենի, Քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ, Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի: Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, Արցունքի հովիտ կամ դրախտավայր, Ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ, Ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն: Խոսք՝ Մուշեղ Իշխանի