Zepuri Nman (исполнитель: Vartuhi Khachatrian)
ԶԵՓՅՈՒՌԻ ՆՄԱՆ Զեփյուռ կդառնամ՝ մեղմիկ աննման, Սարերից կիջնեմ նստեմ քո դռան, Սիրուցդ վառված ասպետի նման՝ Թուրըս կդնեմ քո այգու դռան: ______Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ, ______Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ, ______Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ, ______Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան: Գարուն կդառնամ՝ մտնեմ քո այգին, Բլբուլի նման փարվեմ քո վարդին. Քո Շահենն եմ, յա՛ր, հազար խաղերով, Եկել եմ դուռդ՝ մատաղ քո կյանքին: ______Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ, ______Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ, ______Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ, ______Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան: