Ushacac trchun (исполнитель: Anna Elbakyan)

Ուշացած թռչուն.. Ուշացած ճամփորդ..
Օրն է մոտենում իր ավարտին..
Ուշացած ծաղիկ.. Ուշացած ժպիտ..
Ու հայացք, որ նայում է ինձ հեռու՜-հեռվից..
Առաջին խոստում.. Առաջին համբույր,
Չորացած տերև ընկավ մայթին..
Գզգզված տիկնիկ.. Օրագրի թերթիկ..
Ժապավեն, որ նվիրել են քեզ քո տարեդարձին..

Ինձ ծանոթ, թախծոտ թռչուն.. Ես եմ այդ, թե՞ դու: 
Ի՞նչ ես ինձ նայում հեռու՜-հեռվից քո հայացքով թաքուն..
Երկու բոբիկ ոտքեր, երկու աչքեր ու դասընկեր սպասող՝ այգում..

Չերգված երգեր.. Չգրված տողեր..
Հեքիաթ, որ չեն պատմել դեռ ոչ մեկին..
Անկանոն մտքեր.. Դեռ չասված խոսքեր..
Իրիկու՜ն.. Ձմռան միջից նայող լուսաբացին.. 
Պատռված երկինք.. Փուլ եկած տանիք..
Անձրև՝ նման փոքրիկ մանկան լացին..
Գզգզված տիկնիկ.. Օրագրի թերթիկ..
Ժապավեն,որ նվիրել են քեզ քո տարեդարձի
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
El Mad and Ирен  Nico Touches - Diver  Jah khalib lalala  Asteroid sonic death  Не просите извинений Джонибой 
О чем песня
Anna Elbakyan - Ushacac trchun?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен