Sari Sirun Yar (исполнитель: Zulal)
Հազար նազերով յար, հովերի հետ եկ, Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ, Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել, Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել: Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր: Հազար մի ծաղկի, մեջ ես մեծացել, Ծաղկանց ցոլերով մազերդ թացել, Մազերիդ բույրը հեռվից է գալիս, Զեփյուռը բերում, սրտիս է տալիս: Սարի սիրուն յար... Երբ քո հայացքը երկնին ես հառում, Վառ աստղերն ասես նոր լույս են առնում, Քո ձայնն են առնում հավք ու հովերը` Ախ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը: Սարի սիրուն յար... Սարից է գալիս, էս առվի ջուրը, Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը: Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով: