Հաղթանակ (исполнитель: Rahvira)

Արշալույսի առաջին իսկ շողի հետ,
Ահեղ ձայնից թնդաց լեռնաշխարհը հայոց.
Զորավարն էր խոսում հայոց զորքի հետ
Եվ հորդորում պաշտպանել արյաց հողը թշնամուց:
 
 
Երբ ավարտեց զորավարն իր խոսքը հայրական,
Մի պահ լռեց: Ու անդորրն այդ խորհրդավոր,
Ցնցվեց արձակված խոր հոգոցից ահավոր,
Երբ նայեց հայրը վերջին անգամ զավակներին արիական:
 
 
Ու հնչեցին շեփորներն իբրև ազդանշան,
Քանզի եկավ սուրհանդակը, որ տեսել էր քիչ առաջ
Վայրենի, կատաղած բանակը շան:
Քաշեց սուրը զորավարն ու գոռաց._Առա՜ջ…
 
 
Եվ սկսվեց արյունահեղ մի ջարդ կատաղած,
Թրերի զնգոց, գուրզերի հարված, կատաղի ոռնոց, գոռոց արորդած,
Բազում դիակներ, արյան մի մեծ լիճ,
Ասես սատանան էր եկել այստեղ որպես դահիճ:
 
 
Ցեղի համար բախտորոշիչ այս մարտում
Ավա՜ղ, ընկավ հայ զորավարն արիական:
Ընկա՜վ արորդին, բայց խոր վերքն իր սրտում.
Գործը մնաց անավարտ, զավակներն` անօգնական…
 
 
Բայց հանկարծ հեռվում տեսավ բազում տանջվող հոգիներ,
Սուրբ վրեժը չէր թողնում հանգչել նրանց հանգիստ:
Քաջալերեց նա նրանց, դարձրեց ահեղ մարտիկներ,
Կենդանացրեց նրանց կրկին մայր հողն անհանգիստ:
 
 
Ու միացան նրանք հայոց զորքի հետ,
Արորդիները տարան հաղթանակ,
Եվ այդ ժամանակ արդեն հանգչեցին,
Բայց արդեն խաղաղ` որպես բանակ հերոսական…
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Ярмак черное  Вокалоиды-прятки  Брату Мише который в армии  Bettter Dayz  Детство Версия 2 Prime ft Aй-Q  Ну а пока губы целует синий вечер  Оставь меня ZippO 
О чем песня
Rahvira - Հաղթանակ?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен