Garun e Ekel (исполнитель: Lav Eli)
Գարուն է եկել Գարուն է եկել Գարուն է բացվել Իմ մարած սրտին տանտեր է դարձել: Ախ, քանի տարի Ես գարուն չէի տեսել… Գարուն է բացվել իմ մարած սրտին Ու արեւոտ ժպիտով լավ ձնհալ է խոստացել: Ով էր, որ Գարնան հետ Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում, [bad word] Մենք ենք, որ անցնելիս Լուռ ենք անցնում, բայց Գարուն ենք սպասում, ու մի օր… Անշարժ, պարապ այնքան մնաց, Սառույց կապեց հոգիս: Աստված, ես ինչ կանեի, եթե Գարունն անցներ կողքից: Ջուր դառնամ, ջրվեժ կազմեմ, Թափ առնեմ, վազեմ, Թափ առնեմ ու ներս լցվեմ, Գետ դառնամ, հոսեմ…