Avarayri dasht (исполнитель: ☊ MAvr Mkrtchyan(Javakhk))
Ավարայրի դաշտը ներկեց արյունդ, Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան. Ազգե-ազգ կհիշվի անմահ անունդ՝ Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան, Խորտակեցիր ծանր լուծը պարսկական: Մեռար՝ թողիր անմահ անուն հիշատակ, Քո գործքերով դարձար բարի օրինակ. Դու սուրբ գործի համար եղար նահատակ, Անմահ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան, Խորտակեցիր ծանր լուծը պարսկական: Քեզ գրգռեց ջերմ հայրենյաց եռանդը, Պաշտպանեցիր փրկչիդ տված ավանդը, Դուրս վանեցիր Զրադաշտյան աղանդը, Դու վեհ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան, Խորտակեցիր ծանր լուծը պարսկական: