Votqi Eleq (исполнитель: Rahvira)

Գերեզմանաքարի վրա նստած`
Նայում են քեզ հայացքով սառած,
Գոռում են նրանք, ճչում, աղերսում,
Բայց դու չես տեսնում և չես էլ լսում:
 
 
Փալաս են կարել կոպերիդ վրա,
Խլացրել են քեզ անկապ աղմուկով,
Պղտորել են քո արյունը կեղտով,
Իջեցրել են քեզ ծնկների վրա:
 
 
Արևմուտքից արձագանքն էր միայն,
Տարածվում էր խուլ երկրով ունայն,
Ժայռի  ծերպերից կախված է միայն,
Քամուց քշված կսկիծը  նրանց:
 
 
Հույսդ չդնես ոչ ոքի վրա,
Ձեռքդ դի՛ր  ծնկիդ և ոտքի կանգնիր,
Ու՛ժ գտիր քո մեջ, կոպերդ բացի՛ր,
Քո  ձայնից հզոր աղմուկը ցրիր:
 
 
Ձեռնոց դու նետի՛ր ողջ աշխարհին,
Մեկ դար է արդեն սպասել ենք դրան,
Թող որ մեզ դատեն սերունդները մեր,
Բայց արդեն ազատ հոգով կլինեն:
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Guillemots Inside  Guillemots I Must Be a Lover  Guillemots Sometimes I Remember Wrong  Guillemots The Basket  Guillemots Yesterday Is Dead  Guillemots Up On the Ride  Guillemots Fleet  Маша чай 
О чем песня
Rahvira - Votqi Eleq?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен