Yis Qu Ximetn Chim Gidi (poker.am) (исполнитель: Reincarnation)
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի` Ջավահիր քարի նըման իս. Տեսնողին Մէջլում կու շինիս` Լէյլու դիդարի նըման իս: Աշխարհումըս իմըն դո՛ւն իս, Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս, Պըռօշնիրըդ նաբաթ ունիս` Ղանդ ու շաքարի նըման իս: Մազիրըդ նըման ռեհանի, Դուն ուրիշ խիալ մի՛ անի, Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի. Մուրվաթով յարի նըման իս: Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին` Աչքէմէս կաթում է արին. Սա՛յաթ-Նովու, նազլու յարին Գընած նոքյարի նըման իս: