Menk kaj tohmi (Armenian traditional) (исполнитель: (Baykar)-Jordi Savall)
Մենք քաջ տոհմի զավակներն ենք Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի, Մանր-մունր փորձանքներից չենք փախչի, (2 անգամ)Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական. (2 անգամ)Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Տոհմը մեր եղել է քաջերից քաջը, Անարգել է կայծակների շառաչը, (2 անգամ )Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական, (2 անգամ)Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք: