Ես փոխում եմ սլաքները (исполнитель: Артур Месчян)
Ես փոխում եմ սլաքները, Երեւի վերջին անգամ: Չգիտեմ ճամփան իմ բաց է, Թե կարմիր լույսին կմոտենամ... Հե՜յ, ինչ իմանամ: Ձյան սպիտակ թավշե սփռոցը, Իմ թողած հետքերը կծածկի: Խլացնող այս լռության մեջ, Միգուցե լսվի մեկ մեղեդի: Բազմաձայն մի երգչախումբ է, Դեմքերով թշակալած: Բեմերում լարերը լուռ են, Ու՞ր ես դու, հաջորդ իմ ցնորված: Պատվիրված ոսկե թակարդը, Իր հրաշքներով քեզ չգերեց, Փոխանցում եմ իմ ջութակը քեզ, Իմ բարեկամ, օրհնյալ լինես: Ես փոխում եմ սլաքները, Հեռանում եմ դեռ չեկած Առջևում վերջին կանգառն է, Ու՞ր ես դու, հաջորդ իմ ցնորված: Ձյան սպիտակ թավշե սփռոցը, Իմ թողած հետքերը կծածկի, Խլացնող այս լռության մեջ, Միգուցե լսվի մեկ մեղեդի: Ես փոխում եմ սլաքները, Երեւի վերջին անգամ: Չգիտեմ ճամփան իմ բ&