(Hrashq axjik) (Yes Em Du Es) (Chgitem Ays Txur Ashxarhum) (исполнитель: Vahan Teryan 1 LIana Zurabyan)
ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։ Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չմեռնող մի վայելքի խոսք գիտես... Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,— Դու իջնում ես, կարող, որպես մահ ու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ... _________________________________