Im Anun@ Hayastan eツ (исполнитель: Inga & Anush)
«Իմ անունը Հայաստան է» երգի բառերը 1-րդ տուն Իմ անունը Հայաստան է, Ես ազատ եմ ու անկախ: Իմ անունը Հայաստան է, Իմ երկինքն է խաղաղ: Իմ անունը Հայաստան է, Ես ընկերն եմ դարերի: Իմ անունը Հայաստան է, Տունն եմ հայերի: 2-րդ տուն Իմ անունը Հայաստան է, Հայ եմ ես ու քրիստոնյա: Իմ անունը Հայաստան է, Խաչն իմ հազարամյա: Իմ անունը Հայաստան է Իմ եղբոր անունն Արցախ: Մեզ պաշտպան ու պահապան են Սերունդներն անվախ: Կրկ. Հայն ու Հայաստանը Նոր ու զորավոր Փառք ազատությանը, Որ ծնվեց այսօր: Հայն ու Հայաստանը Երկու հավերժ անուն: Միշտ էլ հաղթում ենք, Երբ որ միանում: Հայն ու Հայաստանը Նոր ու զորավոր Փառք ազատությանը, Որ ծնվեց այսօր: Հայն ու Հայաստանը Երկու հավերժ անուն, Միշտ էլ հաղթում ենք, Երբ որ միանում: