Anca, gnaci (исполнитель: Hovhannes Badalyan)
Որպէս մի ծաղիկ հողից դուրս ելայ, Կեանքին ժպտացի, անցայ գնացի, Աշխարհը որպէս մի քնքուշ երազ` Աչքովս տեսայ, անցայ գնացի: Տեսայ լաւ ու վատ, ահաւոր զրկանք, Տեսայ շատ կարիք, տեսայ համբերանք, Տեսայ լաւ մարդիկ, բարի աշխատանք, Բարեւս տուի, անցայ գնացի: Տեսայ կառուցուող հոյակապ շէնքեր, Տեսայ մարդկանց մէջ գեղեցիկ մտքեր, Տեսայ աշխատող պողպատէ ձեռքեր, Լաւին երգեցի, անցայ գնացի: Տեսայ գեղանի սիրուն աղջիկներ Ու նրանց գլխին ոսկէ պսակներ, Աղջիկների գովք անող գուսաններ, Ես էլ գովք արի, անցայ գնացի: Շահէնն եմ, երգեր երգեցի նոր-նոր, Ման եկայ ծաղկանց պուրակներ բոլոր, Զգացի մահս, մնացի մոլոր, Կեանքս տուեցի, անցայ գնացի: Եւ ի՞նչ ես դու, կեա՛նք, կարօտո՛վ երազ, Ապտակդ՝ ուժգին, բարիքդ՝ մուրազ, Մտքերդ՝ խորը, մարդիկ՝ քեզ անհաս, Քեզնից կարօտով, անցայ - գնացի: