Kisakyanq (исполнитель: Shushan Petrosyan)
կես կարոտ, կես պատրանք / ծիսական, կիսակյանք / կիսասիրտ, գոյության հպատակ / կես բախտին հակառակ / կիսացավ տառապանք / կիսակիրք կիակամք ժամանակ / կեսերի, կեսերի / կիսափառք հաղթանակ / խելահեղ աշխարհի արձագանք հեռացել եմ, մոռացել եմ, կիսաերգը, կիսալաց / կարոտի ծիածանները երկնքում չեն հորինված / կարոտի հորիզոնները կիսավիշտ են, կիսահույս / կարոտի հայելինները կիսամութ են, կիսալույս կարոտի փոթորիկները անցյալին են դիմադրում / կիսամերկ մեր հոգիները վարարում են, ոլորվում / կեսգիշերը հեռանում է, կիսատ օրը լուսանում / կարոտի անհուն ծովերը կիսատ կյանքն է մեզ ներում: Կիսապարզ,կիսաբարդ,պատմություն անավարտ,մենության կիսաբեմ,կիսաբաց,կիսասեր,կիսախանդ,փշրված ակնթարթ,կիսամեղք,կիսահետք,կես ավարտ