Dzyun (исполнитель: Ruben Hakhverdyan)
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին` Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին: Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց` Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած: Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունն իր երգն է երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իր հեքիաթն է պատմում: Արծաթե թիթեռնիկներ` Պոկված կապույտ հեքիաթներից, Թև ածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր: Ու երազկոտ կտուրներին Բերին ճերմակ հանդարտություն: (x2) Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունն իր երգն է երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իր հեքիաթն է պատմում: Ոսկեծամ գեղեցկուհի, Առանց քեզ ես չեմ ապրի: Առանց քեզ ձյունը ճերմակ, Ախ, շուտով կդադարի: Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում, Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է տանում: -------------------------------------------------------------------------- Ձյուն, սպիտակ ձյուն Մեղքերիս բեր թողություն: Սպիտակ ձյուն` իմ ճերմակ քնքշություն, Սպիտակ ձյուն` իմ ճերմակ մանկություն: -------------------------------------------------------------------------- Արծաթե թիթեռնիկներ` Պոկված կապույտ հեքիաթներից, Թև ածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր: Ու երազկոտ կտուրներին Բերին ճերմակ հանդարտություն: (x2)