Nazani (Sayat Nova) (исполнитель: The Shoghaken Ensemble)
Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե, Չունքի ինձ զավթեցիր խափով, նազանի. Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս Չը կա քիզի նըման` չափով, նազանի: Շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ. Արի մե ռահմ արա, լա'վ կացի միզիդ. Գուզիմ թե համաշա դամ անիմ քիզիդ` Սանթուրով, քամանչով, դափով, նազանի: Դարդիրըս շատացավ` ասիլ իմ ուզում. Աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում. Համաշա, յա'ր, քիզիդ խոսիլ իմ ուզում. Սիրտըս չէ կըշտանում գափով, նազանի: Հայալու իս` ադաբ ունիս, ար ունիս. Ձիռիտ դաստա կապած սուսանբար ունիս. Տուր ինձի սըպանե` իխտիար ունիս. Հենչաք ըլի` կենաս բափով, նազանի: Սայաթ-Նովեն ասաց` արզ անիմ Խանին. Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին. Հենչաք ըլի, յա'ր, գաս իմ գերեզմանին,- Ածիս խողըն վըրես ափով, նազանի: