Երբ իմաստազուրկ են լինում (исполнитель: Արթուր Մեսչյան(Artur Meschyan))
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են Քո օրացույցի դեղին էջերին, Ամիս առ ամիս անիմաստ թափվում են Տերևների պես, քո կյանքի ծառից Երբ ժամացույցի լարված զսպանակը Կացինն է ճոճում քո պարանոցին` Անցյալը դատարկ իմաստազրկվում է, Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը Սպասում է հաջորդ կուռքի քանդակին, Երբ տապալվում է կանգնած արձանը, Ժամանակը միշտ վիժում է նորին Փողոց ու այգի իմաստազրկվում են Իմաստազրկված քաղաքի մեջքին, Տները նույնպես իմաստազրկվում են, Երբ վերածվում են ապաստարանի Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է, Ծնվել երախում բյուր ժողովրդի, Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է Այն վազքի նման, որ ավարտ չունի Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են, Ամեն օր դարձավ տ