Tariner-Tariner (Text by Vahan Teryan) (исполнитель: Aram Asatryan)
Իմ խաղաղ երեկոն է հիմա, Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ. Քեզ երբեք սիրտս չի մոռանա, Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ... Տարիներ, տարիներ կսահեն, Կմեռնեն երազները բոլոր — Քո պատ՛կերը անեղծ կպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր։ Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ — Սև օրեր ես դեռ շա՜տ կտեսնեմ. Անունդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ... Տարիներ, տարիներ կսահեն, Կմեռնեն երազները բոլոր — Քո պատ՛կերը անեղծ կպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր։