Bayc du (исполнитель: Harut Pambukchyan)
Քո, սև, աչերդ ինձ այնպես են գերել, Քո, վառ, ժպիտով ինձ կյանք ես ներշնչել, Ես, քեզ, հանդիպում եմ իմ ճանապարհին, Ախ, սիրտս խոսում է և անխոս լալիս: Եվ ինձ թվում է թե դու կմոտենաս, Սիրո խոստումներով կյանքիս սեր կտաս, Բայց, դու, անցնում ես ու ետ էլ չես նայում, Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում: Արդեն, անցել են այն օրերը ջահել, Նայում եմ քո ճամփին չկաս սիրելիս, Ծանոթ, մարդիկ տեսնում են ու հարցնում, Արդյոք, այս խենթ տղան ում ես որոնում: