Երնե՜կ, թե այս նոր (исполнитель: Ruben Hakhverdyan)

Խոսք՝ Ռափայել Պատկանյանի

Երնե՜կ, թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դներ մեր սրտերին։

Երնե՜կ, թե այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ, անդաստան։

Երնե՜կ, թե այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայու դրոշակ ծածաներ։

Երնե՜կ, թե այս նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր Ոստան։

Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտէն։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Broken fist  В битах люблю неровности Витек feat Ноггано  Где я Бабкин  Рем Дигга - Дед устал  Обе-рек безответное  Queen - show  Теща - сектор газа  Спортивная иван дорн 
О чем песня
Ruben Hakhverdyan - Երնե՜կ, թե այս նոր?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен