Հիմի էլ լռենք (Himi el lrenq) (исполнитель: Неизвестен)

Հիմի էլ լռենք

Հիմի է˜լ լռենք, եղբարք, հիմի է˜լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը` մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լացուկոծին:

Ասացե'ք, եղբարք, Հայեր, ինչ անենք,
Հիմի էլ լռենք:

Հիմի էլ լռենք երբ մեր թշնամին,
Խլեց մեր սուրը - պաշտպանը մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց:
Վա˜յ մեզ, շղթայով կապած գերի ենք,
Հիմի էլ լռենք:

Հիմի էլ լռենք, մարդիկ ինչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն,
Չեն ասիլ որ Հայք արժանի էին
Այդ ստրական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք.
Մինչև երբ լռենք:

Թո'ղ լռե մունջը անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ`
Ե'կ, անվախ ելնենք թշնամու առաջ.
Գոնե մեր փառքը մահով հետ խըլենք:
Ու այնպես լռենք:
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Sean Paul Gimme The Light  Cry rihanna  Макс корж мы с тобой два белых облака  Чем выше  Галерея  Sneaker Pimps Low Place Like Home  Прованс  Воспитатель 
О чем песня
Неизвестен - Հիմի էլ լռենք (Himi el lrenq)?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен