Сер... Ду. (исполнитель: Паруйр Севак)
ՍԵՐԸ I Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՜յտ – չքարտեզագրվա՜ծ, Ինչպես ջուրն անձրևի, կամ հալոցքի։ —Սերն է։ Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից Հող են հափշտակում, Խլում պատա՜ռ – պատա՜ռ, նշխա՛ր – նշխար։ —Սերն է։ Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ Նավարկելի գետի ցածըր կամուրջներին, Սրանք թևերն իրենց վե՛ր են տնկում, Իսկույն անձնատուր են լինում կարծես։ —Սերն է ... II Հետըդ զրուցողին պատասխան ես տալիս՝ Խելոք, կարգին – սարքին մեքենայի նման, Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում, Ով հեռու է քեզնից. Լոկ անունն է քեզ մոտ, Իբրև մի անձնագիր, որ ... չի կնքված։ —Սերն է։ Քներակիդ զարկը կաթոցքի է նման, Ա՛յն կաթոցքի, որ "ճի՜շտ" քար է ծակում։ Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ, Որով ձո՛ւկ չեն որսում,