Es Em (soundtrack) (исполнитель: Eva and Ruslan)
Եվա - Սիրուց ծնված իմ մայր հողի
Ծաղիկն եմ ամռան,
Տես իմ արև դեմքս պարզած
Երգում եմ ես,
Բայց գիշերները, երբ դու չկաս,
Դողում եմ առանց քո տաք շողի,
Ստվերը կանցնի, և դու կգաս,
Ես եմ ծաղիկը մայր հողի:
Կրկներգ x2
Արթուն կանգնած սահմանին
Քո անսահման սիրով,
Գիտեմ, որ ինձ սպասում ես կարոտով:
Ռուսլան - Մի մտածիր, պահը կգա,
Ու ետ կգամ:
Ինձ ջերմացնող սերը կտամ,
Որ դու ծաղկես:
Կանգնած եմ հպարտ,
Նայում եմ առաջ,
Չէ որ որդին եմ հաղթողի:
Փակիր քո աչքերը,
Հանգիստ դու քնիր,
Ես եմ զինվորը մայր հողի
Կրկներգ x2
Արթուն կանգնած սահմանին
Քո անսահման սիրով,
Գիտեմ, որ ինձ սպասում ես կարոտով:
Եվա - Քո թիկունքին իմ աղոթքով
Երկար եմ կանգնել:
Ռուսլան - Միշտ քեզ համար չար քամու դեմ
Պատրաստ եմ կռվել:
Եվա - Գիտեմ, որ սիրուն եմ քո արժանի,
Ես եմ ծաղիկը մայր հողի
Ռուսլան - Փակիր քո աչքերը, հանգիստ դու քնիր,
Ես եմ զինվորը մայր հողի:
Կրկներգ x4
Արթուն կանգնած սահմանին
Քո անսահման սիրով,
Գիտեմ, որ ինձ սպասում ես կարոտով: