Im Ashxarh@ (исполнитель: Mc)

Նորից աշխարհը հանգչումա մոմերի նման,
Իմ տողերը ինձ դրդումա հանգցնել դրան,
Երազեմ, որ երկնքում կհանդիպենք,
Սաղ կլինի լավ և իրար հետ կլինենք:

Նորից դրվագներ, որտեղ ես մենակով եմ, 
Սիգարետ ու գինի ,ես դեպ վերև թռչում եմ, 
Թռչեմ, կորեմ, որ ինձ ոչ մեկ չգտնի,
Հանգչող հույսեր քաղաքում նորից վառվի:

Մնացել եմ մենակ կոտրված սրտերի կողքին
Էլ բան չմնաց, հանգչումա իմ հոգին,
Արցունքներ ու առաջին սեր իմ մտքում,
Նորից էլի մոռացված դրվագներ եմ հիշում: 

Որտեղ ես մենակ եմ, իմ կողքին մարդ չկա,
Հուսով եմ, որ ինձ էլ մի օր բախտը կժպտա,
Կեղծ ժպիտը չի սազում, իմ հետա տերը,
Սկսել եմ մոռանալ իմ բեմական դերը:

Հեռվում դու ես երևում ու քո ամուսինը, 
Ձեր երեխաները ու մութ գիշերվա լուսինը,
Իսկ ես ոնց որ միշտ գոռում եմ խավարում,
Իմ մտքերում նորից ձայնդա լսվում

Պատահական չի իմ երազները,
Որտեղ սպիտակ զգեստով ուրախ են քո աչքերը,
Ես չհասկացա կյանքը ինչի համարա,
Սիտս կոտրված, իսկ քոնը արդեն պսակվելա:

Նորից աշխարհը հանգչումա մոմերի նման, 
Իմ տողերը ինձ դրդումա հանգցնել դրան,
Երազեմ որ երկնքում կհանդիպենք,
Սաղ կլինի լավ և իրար հետ կլինենք:(x2)

Ընկել եմ փակուղի, որտեղ ճանապարհ չկա,
Մի օր կժպտամ. շատ մեծ հարցա,
Տխուր եմ ես, ոչ մեկի չեմ վստահում,
Շատերը չեն հասկանում ՝նրանից եմ փախչում,

Նոր օրա ու ամառ մեր քաղաքում,
Բայց իմ մեջ սառը ձմեռնա տիրում,
Մնացինք անծանոթ, ոչ թե մտերիմ ընկեր,
Դու սիրել ես ինձ, լսել ամբողջ գիշերներ:

Արդեն սկսել եմ քեզ մոռանալը, չի ստացվում,
Դու բացեցիր խորը վերք իմ փոքր սրտում,
Բա հիմա դու կորի, ձեր մոտ առաջի գիշեր,
Իսկ իմ մոտ՝ խմիչք ու հոգիս ծակող փշեր,

Երեխուդ անունը կդնես իմ անունից,
Որ ասելով հիշես մեզ և ինձ ժպտալիս,
Ամբողջ գիշերները այրվումա իմ թոքերը,
Կոտրված սրտեր ենք, ու՞մ ասեմ դնի կարերը,

Քո համար կարևոր էր թանկարժեք իրերը,
Նայի ուր եմ հասել, ինչ վիճակա իմ ձեռքերը,
Ես գնացի՝ կորելով քո հարսանիքից,
Ու խեղդվելով իմ անպիտան արցունքներից:

Նորից աշխարհը հանգչումա մոմերի նման, 
Իմ տողերը ինձ դրդումա հանգցնել դրան,
Երազեմ որ երկնքում կհանդիպենք,
Սաղ կլինի լավ և իրար հետ կլինենք:
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Все правильно  Трусы слепаков  Postcards  Human rights  Это здорово Dubstep Remix Николай Носков  ПРИДУМАЛА ТЕБЯ  Thaiboy 
О чем песня
Mc - Im Ashxarh@?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен