Du Chgites (исполнитель: Empyray)
Աղմկոտ քաղաքն է տունը քո, Բայց դարձել է քեզ համար օտար: Դու արդեն բացել ես սիրտը քո Պայծառ երազների համար: Ճանապարհն է մեզ սպասում փոշոտ, Խոստանում է իրական երազ: Ճանապարհն է անձրևոտ, փշոտ, Բայց ես գիտեմ, որ դու կգաս: Մի նոր ուղի ու սեր, Ուրախ անհոգ օրեր: Կրկներգ Դու չգիտես, որ այս կյանքում Կա մի հեռու ու վառ աշխարհ, Որ մեզ դարձնում է խենթ, դարձնում՝ համառ Ու մարում է սրտի լույսերը: Դու չգիտես, որ քեզ համար Ես այդ աշխարհն եմ հորինել, Դու կլինես այնտեղ ազատ ու խենթ, Չի մարի էլ երբեք մեր սերը: Դու հոգնել ես ամբոխից մռայլ Ստվերներից՝ ում աչքերում գիշեր է: Ջերմագին արեգակի մի փայլ Ես քեզ կտամ, կտամ ես քեզ: Մի նոր ուղի ու սեր, Ուրախ անհոգ օրեր: Կրկներգ... ...Սոլո... Մի նոր ուղի ու սեր, Ուրախ անհոգ օրեր: Կրկներգ...