Qayl Araj (исполнитель: Empyray)
Թողնելով անհոգ օրեր՝ հեռանում ես, Խավարին, ցրտին անշունչ՝ միշտ պատրաստ: Թողնելով սիրող աչքեր, որ հեռվում են, Որ սպասում են քեզ այնտեղ՝ անդադար: Բայց դու ուժեղ եղիր, Սա անվերջ պայքար է, Դու համառ եղիր ու անվախ: Կրկներգ Քայլ առաջ, անունն է քո զինվոր, Քո ձեռքերում այսօր երկիրն է հայրենի: Քայլ առաջ, առաջ, անունն է քո զինվոր, Եվ սա է կյանքը նոր, ապրիր այն արժանի: Կյանքն է նոր, նոր ուղի, Այն անցիր արժանի: Եվ օրերն անվերադարձ սլանում են, Դառնալով կյանքի դպրոց, քեզ համար: Իսկ հոգում մի մեծ կարոտ, որ արթուն է, Որ կանչում է դեպի տուն՝ հարազատ: Բայց դու ուժեղ եղիր, Սա անվերջ պայքար է, Դու համառ եղիր ու անվախ: Կրկներգ... Կյանքն է նոր, նոր ուղի, Այն անցիր արժանի: ...Սոլո... Կրկներգ... (3x) Կյանքն է նոր, նոր ուղի, Այն անցիր արժանի: (2x)