Отсутствует (исполнитель: Неизвестен)
Այսօր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է Կիլիկյան երգեր Վրեժին սերմնացանը Քե՛զ, ցասումի վայրագ հեղեղ գահավեժ, Արդարության փայփայելի մո՜ւթ հըրեշ, Խավարներու ահե՛ղ ծընունդըդ, Վրե՛ժ, Ողջո՛ւյն, տաղե՜րս քեզի՛… Մոխրի՜ն կուտամ սրտիս վերքերն ախտագին… Ամենո՛ւն վերքն, անսահմա՜ն վերքը ազգին, Արդարության ծարա՛վը, մա՛հն հավատքին, Երգին ՝ տաղե՜րըս քեզի՛… Ու ես կուգա՜մ.- Մութ շանթերու սերմնացան- Այդ ակոսեն, ուր արյուններ լճացա՜ն, Գիշերներով, չար հովերով, ցիրուցա՜ն, Ցանել՝ տաղե՜րս քեզի… Բաբե՜, եթե այս բազուկս կարևեր Չը սորվեցավ զարնել… Գոնե անվեհեր Ցանքես Մահու առաքյալնե՜ր, հսկանե՜ր Կը ծնին ՝ տաղե՜րըս քեզի… K’ye՛z, ts’asumi vayrag heghegh gahavezh, [bad word] yan p’ayp’ayeli mo՜wt’ hyresh, [bad word] ahe՛gh tsynundyd, Vre՛zh, Voghjo՛wyn, taghe՜rs k’yezi՛… Mokhri՜n kutam srtis verk’yern akhtagin… Ameno՛wn verk’n, ansahma՜n verk’y azgin, [bad word] yan tsara՛vy, ma՛hn havatk’in, Yergin ՝ taghe՜rys k’yezi՛… Vow yes kuga՜m.- Mut’ [bad word] sermnats’an- Ayd akosen, ur aryunner lchats’a՜n, Gishernerov, ch’ar hoverov, [bad word] a՜n, Ts’anel՝ taghe՜rs k’yezi… Babe՜, yet’ye ays bazuks karever Ch’y sorvets’av zarnel… Gone anveher Ts’ank’yes Mahu arrak’yalne՜r, hskane՜r Ky tsnin ՝ taghe՜rys k’yezi…