Հինգ դար առաջ (исполнитель: Arthur Meschian)

Դուք որ մեռաք հինգ դար առաջ,
դուք որ այսոր կմահանաք,
նույն ծառի ծիլն էիք կանաչ,
և դարձաք նույն հողին ճարակ։

Հինգ դար առաջ հինգ դար հետո,
նույն անցորդ եք անվերադարձ,
կիջնի անհույս մութ երեկո,
ձեր աչքերի վրա սառած։

Ծառի համար և այս հողի,
նույնն էր երեկ նույնը այսօր,
նույն ծաղկումն է գարնանային,
և աշնան նույն տերեւը չոր։

Նույնն է հիմա դար ու վարկյան,
երբ որ չկա երթ ու գալիք,
համայնական նույնն է ճամբան,
երբ որ չկա կյանքի ալիք։

Դուք որ հաճախ արտասվեցիք,
և դուք որ շատ զվարճացաք,
դուք որ դրիք փուշ ու ծաղիկ,
նույն խավարին դարձաք բանակ։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Orchestral manoeuvres in the dark talking loud and  Дима Билан belivme  Radiohead Electioneering  Я хочу за тобою идти  Kylie Minogue Sexercize  На корточках  Lil Jon 2012  Штар улетай 
О чем песня
Arthur Meschian - Հինգ դար առաջ?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен