Երեկ եւ այսօր (исполнитель: Arthur Meschian)

Երեկ տխուր, այսօր ուրախ
ալիքի պես ծափ եմ տալիս,
երեկ դեպի անհայտություն,
այսօր դեպի ափ եմ գալիս։

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
կամ ծիծաղում խենթի նման,
նվիրվում եմ ավազներին`
անապատի գետի նման։

Նվիրվում եմ անմնացորդ,
ինձ ժպիտներն ո՞ւր են տանում
ծիծաղիս մեջ ամեն անցորդ
հոգնած հոգին է լվանում։

Վաղը, երբ որ մշուշ լինի
և արցունքներ ծնվեն ցավից,
գուցե մեկը, փոքրիկ մի կայծ
ետ բերի ինձ իմ ծիծաղից։

Երեկ տխուր, այսօր ուրախ
ալիքի պես ծափ եմ տալիս,
երեկ դեպի անհայտություն,
այսօր դեպի ափ եմ գալիս։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Не за лавэ  Dirty night clowns  Supergrass caught by the fuzz  25-17 - бесконечное одиночество  Good think  New york frank sinatra  Anacondaz 5 пальцев  The National 
О чем песня
Arthur Meschian - Երեկ եւ այսօր?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен