Reincarnation – Ashxarhums Imn Dun Is (Sayat Nova) (исполнитель: Sayat Nova – Ashxarhums.)
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի` Ջավահիր քարի նըման իս. Տեսնողին Մէջլում կու շինիս` Լէյլու դիդարի նըման իս: Աշխարհումըս իմըն դո՛ւն իս, Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս, Պըռօշնիրըդ նաբաթ ունիս` Ղանդ ու շաքարի նըման իս: Դադա պիտի թարիփդ ասէ, Ակռէքըդ եաղութ-ալմաս է, Ռանգըդ փըռանգի ատլաս է` Զար-ղալամքարի նըման իս: Մազիրըդ նըման ռեհանի, Դուն ուրիշ խիալ մի՛ անի, Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի. Մուրվաթով եարի նըման իս: Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին` Աչքէմէս կաթում է արին. Սա՛յաթ-Նովա, նազլու եարին Գընած նոքարի նըման իս: