Asa inchu du lus es (исполнитель: )
ԱՍԱ, ԻՆՉՈ՞Ւ ԴՈՒ ԼՈՒՌ ԵՍ Դու, աննման, իմ կյանքի լույս, իմ հոգյակ, Ձմեռ հալող գարնանային արև ես, Կարոտ առնող զով զեփյուռ ես դու խոսնակ, Կյանքիս այգում դու կենարար անձրև ես: Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան, Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան, Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան, Մո՛տ արի: Դու իմ սերն ես, քո բուրմունքն է իմ սրտում, Քո անունը, քո պատկերը իմ մտքում, Դու փայլում ես, որպես լուսին երկնքում, Լույս ես տալիս մութ գիշերին, լուսերե՛ս: Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան, Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան, Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան, Մո՛տ արի: Ծարավ առնող հազար ակնյա աղբյուր ես, Սիրող սրտիս կյանք պարգևող համբույր ես, Հազար ծաղկով, հազար երգով գարուն ես, Դու Աշոտիս հավերժական նվերն ես: Ասա՛, ի