Hov sarer (исполнитель: Гусан Ашот, Ансамбль Саят-Нова)

Ես յիշում եմ մեր սարերի լանջերը,
Աղբիւրների զով սարերի կանչերը,
Հովիւների սրիգների ձայնն անուշ,
Սարի եղնիկ եարիս սեւ սեւ աչերը։

Հով սարեր, մով սարեր,
Մանկութիւնս ետ բերէք,
Ծաղիկների ծով սարեր։

Ես լսում եմ մօրս ձայնը սարերում,
Ոչխարների մակաղելը քարերում,
Հովիւների կրակների պէս անմար,
Սարին նստած թուխ ամպերի հովերում։

Հով սարեր, մով սարեր,
Մանկութիւնս ետ բերէք,
Ծաղիկների ծով սարեր։

Մեր սարերի ծաղկունքն է իմ սրտի մէջ,
Նրանց անուշ բուրմունքն է իմ սրտի մէջ
Ծաղկի բոյրով, հովի շնչով յագեցած,
Մեր երգերի ակունքն է իմ սրտի մէջ։

Հով սարեր, մով սարեր,
Մանկութիւնս ետ բերէք,
Ծաղիկների ծով սարեր։
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
ВсЕми  Акорды  High hopes  Марсель минус  Enter shikari search party 
О чем песня
Гусан Ашот, Ансамбль Саят-Нова - Hov sarer?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен