Qo Champan (Rouben Hakhverdyan cover) (исполнитель: Alla Igityan)

Քո ճամփան այնքան պարզ ու այնքան արևոտ,
Իմ ճամփան ծուռ ու մուռ ու մի քիչ անձևոտ…
Դու սիրում ես նայել օրվա բաց աչքերին
Ես միայն հավատում եմ գիշերն, աստղերին:
Դու ասում ես, որ գիշերը հարկավոր է քնել,
Ես գիշերն արթնանում ու փնտրում եմ երգեր,
Եվ եթե իմ երգերը քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ քեզանից սիրելիս…

Դու ասում ես, որ կյանքում հարկավոր է պայքարել,
Բայց ես, թանկագինս, հոգնել եմ, հոգնել…
Դու ասում ես սիրիր, ու կյանքին հավատա
Ես իմ մահն եմ փնտրում, դե շուտով նա կգա:
Դու ասում ես սիրիր ու կազմիր ընտանիք,
Բայց ես չեմ ուզում դառնալ մի մարդու խաղալիք:
Ես գիշերն, ինչպես միշտ հարբած տուն կդառնամ
Եվ շատ բարձր կերգեմ, որ բոլորն արթնանան:

Դու ասում ես, որ ես կյանքը դեռ չեմ հասկանում,
Որ ես քիչ եմ ստանում, որ ես շատ եմ ծախսում..
Ես գիտեմ, որ մարդիկ մի անգամ են ծնվում,
Մեկ անգամ են սիրում, մի անգամ են մեռնում…
Ու եթե մեզ աստված թևեր չի ընծայել,
Նաև չի պարտադրել առնետի պես ապրել..
Ու եթե այս տարի ճոխ չանցավ Նոր Տարին
Միևնույնն է գարնանը կծաղկի իմ այգին…
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
9 Б клас Взгляд Свыше  Barbie Киндер-сюрприз  Пицца по волнам  6 Во все клубы из ниоткуда Новый Рэп Яникс  Марк Генри OWZ  3 брата 3 друга Masta  Ахь яздо Марха Абетаева  Седой группа Зона 
О чем песня
Alla Igityan - Qo Champan (Rouben Hakhverdyan cover)?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен